July 2024 Page 94

Վթար՝ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին. «Օպելի» ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներին: «Մերսեդես Բենցի» և «Օպելի» վարորդները, «ԲՄՎ»-ի ուղևորը և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» 53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Կարդալ ավելին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. առաջիկայում կավարտեն համաձայնեցման գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ «Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության…

Կարդալ ավելին

Հաջողության հասնելու համար հարկավոր է նույն գորգի վրա լինել ուժեղագույն մարմնամարզիկների հետ

Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանն իր էջում գրել է․ Pharaohs cup 2024 @egy_pharaohscup . Լավ սկիզբ խիզախ մարզիկների համար: Հաջողության հասնելու համար հարկավոր է նույն գորգի վրա լինել ուժեղագույն մարմնամարզիկների հետ ։Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար:Սովորեք լավագույններից:

Կարդալ ավելին

ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչն ուժեղացնելու ծրագրեր չկան. Իմանգալի Տասմագամբետով

ՀԱՊԿ-ն այս պահին չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, այլ դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողությունները Արևելյան Եվրոպայում։ Այս մասին BelTA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Իրավիճակը Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության տարածաշրջանում, իհարկե, մնում է կազմակերպության ուշադրության կենտրոնում», – ասել է գլխավոր քարտուղարը և հավելել. «Իհարկե, ՆԱՏՕ-ի գործողությունները…

Կարդալ ավելին