ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով կադրային փոփոխություններ են կատարվել ՀՀ զինված ուժերում։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Սմբատ Գրիգորյանն էլ ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ։
Մեկ այլ հրամանագրի համաձայն` 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սասուն Բադասյանը։
Հիշեցնենք, որ Սմբատ Գրիգորյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։