Արեւմտյան Վրաստանում լուսադեմին միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ հղում տալով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։
3,6 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 05:18-ին՝ Օզուրգեթի քաղաքից 2 կմ հեռավորության վրա:
Հետցնցումները տեղի են ունեցել 06:27-ին Գոմիս Մթա հանգստավայրից 4 կմ հեռավորության վրա և Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա:
3,1 մագնիտուդով երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չոխատաուրի շրջանի Բուկնարի գյուղում:
Երկրաշարժի օջախը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։