Irakanum.am-ը գրում է.
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 38 հազար մարդ: Թուրքիայում զոհերի թիվը շուրջ 32 000 է՝ հայտնում են Աղետների հետևանքների վերացման վարչությունից: Ստորգետնյա ցնցումների գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար մարդ:
Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո, ընդհանուր առմամբ, 2724 հետցնցում է գրանցվել։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են, որ փլվել կամ մասնակի ավերվել է 41.000-ից ավելի շինություն: Երկրին հասցված վնասը 84 մլրդ դոլար է գնահատվում:
Թուրքիայում շարունակվում են նաև թալանիչների, ինչպես նաև շինարարական ընկերությունների աշխատակիցների ձերբակալությունները: Վերջիններս մեղադրվում են անփութության համար, ինչը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է 5800-ը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ