Artsakhpress.am-ը գրում է.
Նման հայտարարություն է արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։
«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը, և Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի ջանքերը՝ արհեստականորեն ստեղծված այս հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար», – Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշուն։
Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտ է լինել Արցախի շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձևի համահեղինակը՝ ԱՄՆ նախագահ «Բայդենի վարչակազմին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»։
Մանրամասները՝ այստեղ