
Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից Եվրամիության դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս դեպքում, այդ մարդկանց հանդեպ ողջ հարգանքով կամ անհարգալից վերաբերմունքով հանդերձ, նրանք միայն ֆունկցիա են, նրանք միայն տեղեկություն են փոխանցում մի երկրից մյուսին։ Եվ հարց է առաջանում, ընդ…