
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների երկրորդ փուլը։ Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ բանակցությունները սկսել էին երեկ։ Կայացել էր նախարարների երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն այնուհետև շարունակվել էր եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։ Բացի այդ, Բերբոքը առանձին-առանձին երկկողմ հանդիպումներ էր ունեցել հայ և ադրբեջանցի…