Մենք գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք գտնվում, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ
Շատերը շատ ուղիղ ասում են՝ Սահմանադրության այս փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկացած կառավարություն պետք է հասկանա՝ ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը: Պետք է տողորոշի այն պրոբլեմները եւ կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են…