Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 171 կգ ծանրաձողն ու արժանացել նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձել փոքր բրոնզե…