February 12, 2024

«Հայաստանն ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Ադրբեջանից բացի, տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների․ կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»․ ԱԳՆ

Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին փոխանցվել են հունվարի 26-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմն էր հայտնել, որ 8 նոր տեղեկամատյաններ են ստացել ու բողոքել, թե, իբր, դրանք հստակ չեն։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին։ «ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի…

Կարդալ ավելին

Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է  Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։  Այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ «Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասվում է հրամանագրում։

Կարդալ ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը՝ Կովսականի ուղղությամբ հրադադարը խախտելու Ադրբեջանի հայտարարության մասին

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: «Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին…

Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։ Թանգարան-ինստիտուտից  հայտնում են, որ Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների…

Կարդալ ավելին