Տաշիրի խճուղու ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» միկրոավտոբուս
Փետրվարի 1-ին, ժամը 12։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է ավտոտնակ․ ներսում ավտոմեքենա կա։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է…
