February 4, 2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով` https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023   ❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Կարդալ ավելին

Մեր երկրի գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտների զարգացման նոր վեկտոր պետք է սահմանվի

Ըստ տնտեսագետների՝ 2023 թվականին ազգային տնտեսության բոլոր ոլորտները շարունակել են կայուն աճել։ Այսպիսով` արդյունաբերությունն աճել է 4,1%-ով, իսկ շինարարությունը՝ 14,8%-ով։ Թեթևակի բացասական արժեք տեսնում ենք միայն գյուղատնտեսության ոլորտում` անկումը կազմել է 0,3 տոկոս։ Արդյոք կարիք կա՞ անհանգստության։ Անկասկած այո։ ՀՀ-ն 2024-25 թվականներին պետք է հատուկ ուշադրություն դարձնի գյուղատնտեսության զարգացման խնդրին։ Մեր երկրի գյուղատնտեսության և անասնաբուծության…

Կարդալ ավելին

Գարեգին 2-րդի նախագահությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն

  Մայր Աթոռից հայտնում են, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն   Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Փետրվարի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ….

Կարդալ ավելին

Փետրվարին Հայաստանում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու, տեղումները՝ նորմային մոտ

Փետրվարին Հայաստանում եղանակի կանխատեսումների համաձայն՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 2-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է նաև առաջիկա մի քանի օրերի վերաբերյալ եղանակային կանխատեսում, համաձայն որի Երևան քաղաքում փետրվարի 4-6-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

Կարդալ ավելին