ՌԴ-ի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունում այլընտրանք չունի. Գալուզին

Ռուսաստանի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունում այլընտրանք չունի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Россия-24» հեռուստաալիքի հարցազրույցում։ Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացը։ Նա նշել է, որ Ռուսաստանի այսօրվա խնդիրը օգնությունն է երկու երկրներին հաշտեցման եւ խաղաղ փոխգործակցության որոնումներում։ «Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի…

Կարդալ ավելին

Խորհրդարանը ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնում ընտրեց Կարեն Թումանյանին

Խորհրդարանն այսօր Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի պաշտոնում ընտրեց Կարեն Թումանյանին։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ «ԲԴԽ անդամների 10 հաստիքներն էլ համալրվեցին։ Շնորհավորում ենք պարոն Թումանյանին և մաղթում արդյունավետ աշխատանք»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը

Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։

Կարդալ ավելին

Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու է չորս թեկնածու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լիակատար պարզություն է տիրում. ընտրաթերթիկում լինելու են ՌԴ նախագահի պաշտոնի չորս թեկնածուներ։ Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, հայտնել է Gazeta-ն։ «Մենք ավարտել ենք թեկնածուների գրանցման հարցի քննարկումը։ Այսօրվա նիստի արդյունքներով մեզ մոտ լիակատար պարզություն է տիրում. ընտրաթերթիկում լինելու են չորս թեկնածուներ»,- նշել է Պամֆիլովան։   Թեկնածուներ են գրանցվել Վլադիսլավ…

Կարդալ ավելին