Զինված ավազակային հարձակում՝ Արթիկում. հնչել են կրակոցներ, կա վիրավոր. Հափշտակել են 85 հազար դոլարի ոսկյա զարդեր

Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում. ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանն ու Ֆերնանդո Արիասը քննարկել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում փետրվարի 8-ին հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Ինչպես  տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը,…

Կարդալ ավելին

Հաստատվել են ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը. Փաշինյանը ներկայացրել է «օպտիմալացման քարտեզը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել  է  Ներքին գործերի…

Կարդալ ավելին

Իրավախախտումներ են արձանագրվել 39 ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն ամփոփել է 2023-ը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 161 իրավախախտման դեպք, կիրառվել է 112 վարչական տույժ, 45,850,000 դրամի տուգանք։ 2023 թվականի ընթացքում շրջակա միջավայրին պատճառվել է 1,638.276,029 դրամի վնաս, ապօրինի ջրօգտագործման հետևանքով կասեցվել է 33 գործունեության։ Արձանագրված խախտումներից 39-ը ձկնաբուծության ոլորտում են եղել,…

Կարդալ ավելին