ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՄՔԴ մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։ Նախարար Միրզոյանը…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը նաև վրացերենով է շնորհավորել Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Մենք հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,-վրացերենով գրել է ՀՀ վարչապետը։

Կարդալ ավելին

Տրանսպորտի սակագնի թանկացման նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. քննարկումը կհետաձգվի

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել, հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա նաև ավելացրել է․ «Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ…

Կարդալ ավելին

Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել նախորդ տարի․ ԿԽՄԿ

2023 թվականին հայ ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում: Այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունում։   «Մենք պարբերաբար այցելել ենք ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- հավելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։  …

Կարդալ ավելին