
Երևանում պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի…