
ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև այլ գործընկերների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության…