Բագրատաշենի անցակետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու ապօրինի արտահանման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի  Արևելյան մաքսատուն-վարչության  Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի  ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք: ՊԵԿ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ,  Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510…

Կարդալ ավելին

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ. «1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին…

Կարդալ ավելին

Ryanair-ի ղեկավարը նախազգուշացրել է՝ տոմսերի գները կբարձրանան

Ryanair բյուջետային ավիաընկերությունը նախազգուշացրել է՝ Եվրոպայում ամառային ավիատոմսերի գները կբարձրանան մինչև 10%-ով, քանի որ ինքնաթիռները բավարար չեն։ «Boeing-ի և Airbus-ի օդանավերի պակասը նշանակում է, որ թռիչքների արժեքը կարող է աճել մինչև 10 տոկոսով: Ինքնաթիռների մատակարարումների հետաձգումը կարող է հանգեցնել ոչ միայն ուղեվարձի թանկացման, այլ նաև ամառային չվացուցակի կրճատման, որոնք պլանավորվել էին 57 Boeing Max 737-8200…

Կարդալ ավելին