Ատեստավորվել է 2 826 զինծառայող. Պաշտպանության փոխնախարար

Դիմում է ներկայացրել 5 908 զինծառայող։ Ատեստավորմանը մասնակցել է 5 783-ը, գերազանց է ստացել 91 զինծառայող, լավ՝ 583-ը, բավարար՝ 2152-ը, անբավարար՝ 2957-ը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։ «Ընդհանուր առմամբ, ատեստավորվել է 2 826 զինծառայող»,-ասաց նախարարի տեղակալը։

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մնացել է նույնը, եվրոն և ռուբլին թանկացել են

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 28-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.19 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 431.72 դրամ, իսկ վաճառքի…

Կարդալ ավելին

Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը կհետաձգվի

Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեության համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը կերկարաձգվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Գասպարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ գործող օրենքով սահմանվել է անցումային շրջան, ըստ որի՝ նշված պահանջները…

Կարդալ ավելին