Շուրջ 4 մլն դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ…

Կարդալ ավելին

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել. Մեսրոպ Առաքելյան

Այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։

Կարդալ ավելին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 16 թաղ․ 25 շենք, Հաղթանակ թաղ․12, 14, 16, 18 շենքեր, Տիչինայի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի փ. 45-55 շենքեր և…

Կարդալ ավելին

Ուղիղ․ԱԺ հերթական նիստի օրակարգում են ՍԴ դատավորի եւ երկու անկախ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերը

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին շարունակում է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 28 հարց: Մասնավորապես, օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուն, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը, Դավիթ Բալայանն է: Ազգային ժողովի օրակարգում են նաեւ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող…

Կարդալ ավելին