Month: February 2024
Արտահերթ ընտրություններն անթույլատրելի են. Ալեն Սիմոնյան
«Հայաստանում նոր ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պատրաստվո՞ւմ է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա նշեց, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել։ «Մենք վերցրել ենք պատասխանատվություն, մինչև վերջ կտանենք։ Մենք առաքելություն ունենք՝ Հայաստան…
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը
Ադրբեջանը, հետևելով վերջին շրջանում ակտիվ կերպով գործարկվող՝ Արցախի Հանրապետության անկախության շրջանում տեղադրված հուշարձանների ոչնչացման ծրագրային քաղաքականությանը, ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։ Ալեսանդր Մյասնիկյանի արձանի բացումը 2014 թվականի սեպտեմբերի 27-ին է եղել՝ Ստեփանակերտ քաղաքի օրը։ Սկսած 2014 թվականից…
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 2 մլրդ դրամը գերազանցող գույք
Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով պատասխանող Գալուստ Լուկաշի Գրիգորյանն անհատույց Հայաստանի Հանրապետության սեփականությանն է հանձնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ շուրջ 16 հազար…
