February 2024 Page 16

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վալենսիայի հրդեհից զոհվածների ընտանիքներին

  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում բռնկված խոշոր հրդեհից զոհվածների ընտանիքներին։ «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։    

Կարդալ ավելին

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:   Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:   Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:      

Կարդալ ավելին

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են ելույթները Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոտբուսի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը 14.600 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Այս վարժությունում Արթուր Ավետիսյանը միայն 4-րդն է: Նժույգ-թափերի վարժությունում Հայաստանի հավաքականից Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում հանդես կգա…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել

ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել, որտեղ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։   «ՀԱՊԿ դիտորդներ ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառմանը, բայց դա…

Կարդալ ավելին