February 2024 Page 24

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Լուիս Մորենո Օկամպոյի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։   «Չորեքշաբթի, 21 Փետրուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին և Միջազգային Քրէական Դատարանի առաջին ընդհանուր դատախազ դոկտ. Լուի Մօրէնօ Օքամփոյի միջև հեռաձայինային հաղորդակցութիւն տեղի ունեցաւ։ Յայտնենք, որ դոկտ. Օքամփօ միջազգային համբաւ…

Կարդալ ավելին

Ռուսաստանի բարեկամներն են նրանք, ովքեր իրենց անգլոսաքսոնական քաղաքականության կրող ու մաս չեն համարում․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, դրանք այն պետություններն են, որոնք իրենց անգլո-սաքսոնական քաղաքական աշխարհի մաս չեն համարում։ «Մեր բարեկամները շատ են, նրանք ապրում են աշխարհի տարբեր երկրներում․ դրանք սովորական մարդիկ են՝ հաշվվում են միլիոններով, հարյուրավոր միլիոններով։ Դրանք նաև խոշոր պետությունների առաջնորդներ են, որոնք բարեկամաբար են տրամադրված Ռուսաստանի…

Կարդալ ավելին

Սամվել Շահրամանյանի թիկնապահն ազատ է արձակվել, նրան մեղադրանք չի առաջադրվել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել՝ ձերբակալման հիմքերը վերանալու հիմքով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ռոմեն Երիցյանը։ Նա հայտնել է, որ Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել, քանի որ թմրանյութեր պահելու և դրանք իրացնելու կասկածները չեն հաստատվել։ «Ուզել են կեղծ մեղադրանք առաջադրել…

Կարդալ ավելին

Արցախի պաշտպանության նախկին փոխնախարարը նշանակվել է Արգիշտի Քյարամյանի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Սերգեյ Վլադիմիրի Առստամյանի կենսագրությունը   Ծնվել է 1973 թվականի հուլիսի 31-ին, ԼՂՀ, Ստեփանակերտ քաղաքում: 1996թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կենսաբանություն և քիմիա ֆակուլտետը, 2001թ.՝ ՌԴ ՊՆ հրետանային ակադեմիան՝ զինվորական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ: 1991-1993թթ. – ծառայել է…

Կարդալ ավելին