February 2024 Page 26

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին։ «Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը՝ որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Կարդալ ավելին

Չնայած ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցու ազատ արձակմանը՝ ՌԴ-ին կփոխանցվի նրա հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու փաստաթղթերի փաթեթը. ՆԳՆ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք. Aysor.am-ին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։   «Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից…

Կարդալ ավելին

Ռուսաստանը խանգարում է Հայաստանի տարածքը մասնատելու Արևմուտքի ծրագրին. «Լույս»

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը գրում է․   «1992 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին պայմանագիրը։   Այդ պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և պետական սահմանը պահպանող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը իրենց…

Կարդալ ավելին

«Ուղղակի լուրջ չէ». Մհեր Գրիգորյանը՝ «ռուսամետ» լինելու ու արևմտյան ներդրումները խոչընդոտելու մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լուրջ չի համարում այն խոսակցությունները, թե խոչընդոտվում են արևմտյան ներդրումները, քանի որ ինքը ռուսամետ է։   «Դե լավ, ուղղակի լուրջ չէ, ո՞նց է խոչընդոտվում, ո՞վ կարող է բացատրել, ո՞նց կարող եմ ես դա անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։   Նա ընդգծեց՝ շատ է հարգում լրագրողների աշխատանքը, բայց պետք է լրագրողներն…

Կարդալ ավելին