Վուչիչը մտադիր է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու դիրքորոշումը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է պահպանել հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու իր քաղաքականությունը` չնայած Արևմուտքի ճնշմանը։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում։ «Երբ Ուկրաինայում հակամարտությունը սկսվեց, ես ասացի, որ չգիտեմ` ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այդ ժամանակ մենք պետական մակարդակով որոշում ընդունեցինք դատապարտել հակամարտությունը, ինչպես մյուսները, սակայն ասացինք, որ մեր դիրքորոշումն է պատժամիջոցներ չսահմանել»,-ասել է…
