Month: February 2024
ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալով ավարտեց մարզական կարիերան
Հռիփսիմե Խուրշուդյանը իր մարզական կարիերայի վերջին մեդալը նվաճեց Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ծանրորդը մարզական կարիերայում 6 տարվա դադարից հետո նորից ուժեղագույնների պայքարում էր եւ երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր է: Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ (105+122):
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի ազգային գրադարան է այցելել
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գրիք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։ Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։…
Ապրեք առանց ամաչելու կամ խաբելու
Պարզապես ապրեք ինքներդ ձեզ համար: Ապրեք առանց ամաչելու կամ խաբելու, քանի որ դուք չեք ծնվել ինչ-որ մեկին տպավորելու համար, այլ հավատարիմ մնալու համար ինքներդ ձեզ։
