Month: February 2024
Գերմանիայի արտգործնախարարը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Գերմանիան, նրա խոսքով, մտադիր է շարունակել աջակցել երկու կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու իրենց ջանքերում։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանմ այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության երկար տարիների ցավոտ հակամարտությունից հետո»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Բերբոքը Բեռլինում, որտեղ…
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Փաշինյան
Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե հարցը ծագել է 2021 թվականի մայիսի,…
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ներքին Հանդում գտնվող սահմանապահների մասին. Հայաստանի ԱԽ քարտուղարը խեղաթյուրում է փաստերը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որ «չնայած ռուս զինվորականների ներկայության Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ, ռուսական կողմը չի կարողացել կանխել վերջին…
