Վախճանվել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը
«Երվան Քոչարի» թանգարանից հայտնում են, որ վախճանվել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը: Հայկազ Քոչարը 1971 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։ Հայկազ Քոչարը հեղինակ է Արամ Խաչատրյանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանների ինտերիերների, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի արտաքին ու ներքին ձևավորումների, Հայոց…
