February 2024 Page 44

Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշայինների եզրաափակիչում Հայաստանի թիմի առաջատար ըմբիշը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Գոտեմարտի առաջին վայրկյանին Հարությունյանը հարմար բռնվածքով 4 գլորումով հաշիվը դարձրեց 10:0 եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Կարդալ ավելին

Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հայտնում են ՀՀ կառավարությունից: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Կարդալ ավելին

Հայ եւ ռուս խորհրդարանականները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացման արարողությանը

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը: Հյուրերը մեր երկրում են՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հայտնում են ԱԺ- ի լրատվական ծառայությունից:   Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության…

Կարդալ ավելին

Ըմբշամարտի ԵԱ. Կնյազ Իբոյանը և Հայկ Պապիկյանը մեկնարակում են հաղթանակով

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթել է լեհ մրցակցին։ Կնյազ Իբոյանը (92 կգ) մեկնարկում հաղթել է բելառուս մարզիկին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այսօր Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը։

Կարդալ ավելին