February 2024 Page 45

Եռակողմ հանդիպում․ Փաշինյանը հանդիպել է Օլաֆ Շոլցի եւ Իլհամ Ալիեւի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ», – գրել է ՀՀ վարչապետը և լուսանկար հրապարակել։

Կարդալ ավելին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը շարունակում է հանդիպումները՝ միջազգային գործընկերների հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում եմ երկկողմ հանդիպումները՝ միջազգային գործընկերների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա առաջին հանդիպումը Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ էր»,- տեղեկացրել է վարչապետը:

Կարդալ ավելին

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին մեղադրանք է ներկայացվել

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին մեղադրանք է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են կոմիտեից։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել էին Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն և ձերբակալել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։

Կարդալ ավելին

Հունաստանի դեսպանի հետ հանդիպմանը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կարևորել է Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:  Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զորացման: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-հունական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և խարսխված է…

Կարդալ ավելին