Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն ՀարությունյանըԲուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում գերվստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի՝ Իսլամ Բազարգանովի նկատմամբ։ Մեր մարզիկը հաղթեց 10:0 հաշվով։ Եզրափակչում Արսենը կմրցի Թուրքիայի ներկայացուցչի հետ։ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ: Աղբյուր՝…
