Վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ․ ադրբեջանական սադրանքների շարքն ուղղված է խաղաղության գործընթացը խաթարելուն․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։ Հաղորդագրությունում նշված է․ «Վարչապետը ողջունել է ՄԹ խորհրդարանականների այցը Հայաստան և անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական էսկալացիային: «Պրն․ Ուիթինգդեյլ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը մեր երկրում։ Ցավոք, Ձեր այցելությունը համընկավ նոր էսկալացիայի հետ Ադրբեջանի հետ սահմանում,…
