ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել. Եվրահանձնակատար
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: «Մենք ականատես ենք ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում պատմական պահի, դրանք երբեք այսքան ամուր չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։ Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին…
