Քաղաքացու բողոքի հիման վրա ուսումնասիրություն է արվել խանութում. ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» Ա/Ձ-ին պատկանող խանութում։ Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։ Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու…
