Վլադիմիր Գասպարյակի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյակի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Որոշումը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը՝ նրա վերաբերյալ քննվող քրեական գործով։ Հակոբյանը տնային կալանքի տակ էր հուլիսից։   Հակոբյանը մեղադրվում է 2 դրվագով` խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Կարդալ ավելին

Վթար՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին…

Կարդալ ավելին

ՀՀ նախագահը մասնակցել է COP-28-ի պաշտոնական բացման արարողությանը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP-28) պաշտոնական բացման արարողությանը:   Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է գալու ելույթով, մասնակցելու է համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներին:

Կարդալ ավելին

ԵՄ փաստահավաք առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

  ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին և ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA)։ ԵՄ փաստահավաք առաքելությունն այցելել է Հայաստան՝ ուսումնասիրելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։   Այս մասին տեղեկանում ենք ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգից։

Կարդալ ավելին