December 8, 2023

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։

Կարդալ ավելին

Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականի նախագահական ընտրություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կրեմլում արարողության մասնակիցներին։ Պուտինը Հատուկ ռազմական գործողության անդամ Արտեմ Ժողային ասել է նոր ժամկետի համար առաջադրվելու իր ծրագրերի մասին։

Կարդալ ավելին

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի հայտարարությունը խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը»,…

Կարդալ ավելին

ԼՂ տեղահանված շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. ԿԽՄԿ

Այս օրերին 5 մարզերի շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. X-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է Կարմիր խաչի գրսենյակը։ «Դեռ հոկտեմբերին  Հայկական կարմիր խաչ ընկերությանը նվիրաբերեցինք պարենային փաթեթներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված էին Ղարաբաղից Հայաստան փախած մարդկանց միջև բաժանելու համար»,-գրել է ԿԽՄԿ-ն։

Կարդալ ավելին