«Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան անդրադարձել են խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին»․ ԱԳՆ
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․ «Նախարարները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի, տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հարցեր։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։ Քննարկվել…