December 7, 2023

Միրզոյանը համաձայնվել է հանդիպել Բայրամովի հետ Վաշինգտոնում

Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին, հայտնում են ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․ «Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։…

Կարդալ ավելին

ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱՀ նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասրայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտարարության տեքստ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա…

Կարդալ ավելին

Շուրջ 50 մարդուց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաների մասով քրվարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշտակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և…

Կարդալ ավելին

Մենք ցանկանում ենք ստեղծել նոր մոդել՝ իսկապես ժողովրդավարական մոդել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհի՝ իսկապես ժողովրդավարական մոդել ստեղծել։ «Մենք ցանկանում ենք ստեղծել նոր մոդել՝ իսկապես ժողովրդավարական մոդել,  այնպիսի մոդել, որտեղ տնտեսական գործունեության բոլոր մասնակիցների միջև իրական, արդար մրցակցություն կտիրի»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ժամանակ։

Կարդալ ավելին