December 5, 2023

ՔՊ-ն կրկին Վարչության նիստ է անցկացրել Փաշինյանի գլխավորությամբ

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցությունից: Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։ Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, Կուսակցության Տարածքային կազմակերպությունների Նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման Թաթոյան

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։…

Կարդալ ավելին

«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են․ ներգրավվել են բնակիչներ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին  հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի,…

Կարդալ ավելին

Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ դեկտեմբերի 5-ին կյանքի 86-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ…

Կարդալ ավելին