Ղազախստանի նախագահն ընդունել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցի հրավերը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:

Կարդալ ավելին

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին

Հայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ երեկ տարածած համատեղ հայտարարությանը։ «Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի ժեստ, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի», – «X»-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է․ «Իր հերթին, հումանիզմի արժեքներով առաջնորդվելով և որպես բարի կամքի ժեստ՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»։

Կարդալ ավելին

Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 36 հարց:   Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է:   ԱԺ շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում էր պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Այն նախօրեին ընդունվել է:   Օրակարգում…

Կարդալ ավելին