Այսօր Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը․ Հայաստանը չի մասնակցում

Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստը։   Օրակարգում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստմանը վերաբերող հարցերը:   Երեկ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ունեցել խորհրդարանական վեհաժողովի անդամ…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանը Վանաձորում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ շարունակվում է: Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՄԻՊ-ից   հայտնում են, որ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: «Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր…

Կարդալ ավելին

Շինուհայր-Հարժիս ճանապարհին մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար մեքենա

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ճանապարհին առկա են արգելափակված ավտոմեքենաներ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և…

Կարդալ ավելին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արտաշատի խճուղի, «Նոր ուղի» կոլտնտեսություն, Նորագավիթ 1, 10, 11, 13, 14 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Պարոնյան փ. 21 հասցեի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գետափնյա 2, 3 փողոցների…

Կարդալ ավելին