December 22, 2023

Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։   Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կարդալ ավելին

Փաշինյանը նոր նշանակում է արել

Վարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Անահիտ Սանթրոսյանի դիմումը` Անահիտ Էմինի Սանթրոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական…

Կարդալ ավելին

«Հայոց պատմության» դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական, հոգևոր կյանքի պատմական կարևորագույն դեպքերը

Դեկտեմբերի 21-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, քննարկմանը մասնակցել են Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգևորական և աշխարհական անդամները, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ։ Քննարկվել են հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք փոփոխությունների

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Դրանց թվում են՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու…

Կարդալ ավելին