ՌԴ նախագահի թեկնածուները 29-ն են
Առաջիկա ընտրություններում որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու առաջադրվածների թիվն արդեն հասել է 29-ի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։ Ինքնաառաջադրվող թեկնածուների կողմից ԿԸՀ-ին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է։ Քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների փաստաթղթերն ընդունվելու են մինչև հունվարի 1-ը։ Ռուսաստանում նախագահական ընտրությունները անցկացվելու են 2024 թվականի մարտի 15-17-ը։
