Երևանի գլխավոր տոնածառը ԱՊՀ ամենաբարձր տոնածառերի եռյակում է

ԱՊՀ-ի գլխավոր տուրիստական ​​պորտալը՝ TurStat-ը, ներկայացրել է Ամանորին ԱՊՀ պետությունների մայրաքաղաքների 2024 թվականի ամենաբարձր տոնածառերի վարկանիշը։ Թուրքմենստանի, Հայաստանի և Ուզբեկստանի մայրաքաղաքներում տեղադրվել են ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա տոնածառերը։ Ըստ TourStat-ի՝ ԱՊՀ երկրների ամենաբարձր ամանորյա ծառերի տասնյակում ներառվել են՝ Աշխաբադ (44 մետր), Երևան (37 մ), Տաշքենդ (35 մ), Բաքու (34 մ), Բիշքեկ (32 մ) քաղաքների ծառերը,…

Կարդալ ավելին

Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Կարդալ ավելին

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մտրոպոլիտենից հայտնում են, որ իրենց աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս. թ. դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին ժամը 02:00-ին:

Կարդալ ավելին

Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Աբրահամյան

Արցախի էջը կարկատելու և թեման վերջնական օրակարգից հանելու համար Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցություններում նախ դուրս բերեց Արցախին վերաբերող դրութը, իսկ 21-23 թվականների ընթացքում` փուլերով, իրականացրած ագրեսիայից հետո էլ, իրեն ապահովագրելու համար խորհրդարանի մակարդակով առաջ է հրում, այսպես կոչված, ադրբեջանցիների` ՀՀ վերադարձի իրավունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ»…

Կարդալ ավելին