December 29, 2023

Մխիթար Հայրապետյանը նշանակվեց ԲՏԱ նախարար

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Մխիթար Հայրապետյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում:

Կարդալ ավելին

Գեղարքունիքի նոտարին խիստ նկատողություն է հայտարարվել

  Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են․   «Գրիգոր Մինասյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի (նստավայրը՝ «քաղաք Գավառ») նոտար Լալա Մելիքյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:   Նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրությունների արդյունքում նոտարի կողմից հաստատված թվով 38 նոտարական ակտերում արձանագրվել են օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ»:    

Կարդալ ավելին

Մինչև փետրվարի 15-ը ավտոբուսների և բեռնատարների համար փակ կլինի Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Սույն թվական դեկտենբերի 29-ից մինչև 2024 թ փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապահահատվածի մոտ 38-40-րդ կմ հատվածը փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից…

Կարդալ ավելին

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքելով 81 միավոր՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտեր»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Քվեարկությանը, որի մեկնարկի…

Կարդալ ավելին