December 30, 2023

2023 թվականը դժվար տարի էր․ Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հրապարակել Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:   «2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի և աշխարհի շատ մարդկանց համար՝ հակամարտությունների, աննախադեպ մարտահրավերների պատճառով՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:   Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և մեր ընտանիքների համար…

Կարդալ ավելին

Դեկտեմբերի 31-ի գիշերը Նռնօրհնեքի արարողություն կկատարվի Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, հունվարի 1-ի առավոտյան պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում

Հրապարակվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբնության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։   Դեկտեմբերի 31   Ժամը 11:00-ին – Սուրբ Պատարագ և Հանրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,   Ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի   Հունվարի…

Կարդալ ավելին

Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կազմավորման 82-ամյակն է․ Ավիացիայի մասնակցությամբ շքերթ է անցկացվել

Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82- ամյակը։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկությունը տրամադրել է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:   Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները:       Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել:…

Կարդալ ավելին

Ահազանգ է ստացվել, որ Վանաձորի շենքերից մեկում այրվում է բնակարան․ ներսում քաղաքացիներ կան

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09։54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում այրվում է բնակարան․ ներսում քաղաքացիներ կան։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի…

Կարդալ ավելին