December 2023 Page 13

Առաջնահերթ խնդիրն է ԱՊՀ երկրների միջև բարիդրացիության ամրապնդումը․ Պուտինը շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին գալիք Ամանորը

ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին։ «Ցանկանում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի կապակցությամբ, ինչպես նաև մաղթել ձեզ և ձեր ընտանիքին ու ընկերներին, ԱՊՀ տարածքում ապրող բոլոր քաղաքացիներին քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում, խաղաղություն և բարգավաճում»,- մաղթել է ՌԴ նախագահը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահության…

Կարդալ ավելին

Տեղի են ունեցել Փաշինյան Ալիև ոչ պաշտոնական շփումներ․ քննարկվել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր. վարչապետի խոսնակ

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև․ նշել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Լուրեր»-ի այն հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են։ «Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։…

Կարդալ ավելին

Իրանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան․ ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին