December 2023 Page 15

Միրզոյանը ցավակցել է ՀՀ-ում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի մահվան կապակցությամբ

Մահացել է ՀՀ-ում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է նրա ընտանիքին և հարազատներին։ Միրզոյանն X-ում գրել է․«Խորապես վշտացած եմ նախկին դեսպան Հանս Դաննենբերգի անժամանակ մահվան կապակցությամբ։ Միշտ կհիշվեն ավելի ամուր երկկողմ կապեր կառուցելու նրա ջանքերը՝ ներառյալ Երևանում դիվանագիտական գրասենյակի բացումը»։

Կարդալ ավելին

Պուտինն ու Փաշինյանը շրջել են Սանկտ Պետերբուրգի պալատներում, իսկ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԱՊՀ-ի իր գործընկերների հետ այցելել է Պավլովսկի արգելոց-թանգարան։ Պուտինը հյուրերին ցույց է տվել Սանկտ Պետերբուրգի պալատները։ Միաժամանակ Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Կարդալ ավելին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը: Նախարարությունից մանրամասնում են՝ աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը: Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր…

Կարդալ ավելին

Արգելափակումից դուրս է բերվել 85 ավտոմեքենա

Դետեմբերի 25-ին, ժամը 22։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Նորաշեն և Ծաղկահովիտ-Ծիլքար հատվածում հրշեջ-փրկարարական ջոկատը շրջայց իրականացնելիս նկատել է, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակվել է․ կան խցանված ավտոմեքենաներ։ Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա և մոտ 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։…

Կարդալ ավելին