«Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել. Սուքիասյան
«Երևանի ավագանու այսօրվա նիստը լակմուսի թղթի դեր է կատարելու, քաղաքական իրողություններն էլ ավելի է պարզաջրելու»,- ավագանու նիստին ընդառաջ քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նա նշեց, որ հանրային այս միջոցառմամբ ցանկանում են երևանցիների ուշադրությունը հրավիրել ավագանու այսօրվա նիստին, որի օրակարգում է նաև տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը,…
