Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կազմավորման 82-ամյակն է․ Ավիացիայի մասնակցությամբ շքերթ է անցկացվել
Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82- ամյակը։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկությունը տրամադրել է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը: Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները: Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել:…